Վերջապես: Նրանք դա արեցին: Նիդեռլանդների քաղաքական գործիչները գտան, թե ինչպես պետք է պայքարել մուսուլման միգրանտների կողմից եվրոպացի կանանց բռնաբարությունների դեմ, և այդ «արդյունավետ պայքարի մեթոդը» կանացի «մինի-յուբկա» հագնելն է:
Հավանաբար Նիդեռլանդների քաղաքական գործիչները կարծում են, թե դրանով մարտահրավեր են նետում մուսուլման «բռնաբարներին»՝ ասելով, թե «դե եթե բռնաբարող եք՝ եկեք մեզ էլ բռնաբարեք»: Բայց մի բան հաշվի չի առել եվրոպացի տղամարդկանց այդ խումբը, իսկ եթե «բռնաբարները» վերցնեն ու իսկապես իրենց էլ բռնաբարե՞ն, ի՞նչ են անելու...
Նիդեռլանդների քաղաքական գործիչները մոռացել են նաև, որ կան այնպիսի հաստատություններ, որոնք կոչվում են ուժային կառույցներ, և որ բռնաբարությունն էլ քրեորեն հետապնդվող հանցանք է: Հետևաբար՝ «բռնաբարներին» պետք է ձերբակալել, դատել, նստացնել՝ հնարավորինս երկար, և այլ խիստ պատիժներ սահմանել՝ յուրաքանչյուր երկիր ըստ իր օրենքների: Բռնաբարությունները կանխարգելելու միակ ճանապարհն այդ բռնաբարություններն իրականացնողներին խստագույնս պատժելն է, այլ ոչ թե նրանց համար «մինի-յուբկա» հագնելը: Բայց հոլանդացի քաղաքական գործիչները չեն կարող այսքանը հասկանալ, քանի որ նրանք «եվրոպական քաղաքակրթության» կրողն են, իսկ դատելով նման իրադարձություններից՝ կարելի է ասել, որ եվրոպական քաղաքակրթությունն արդեն լուրջ ճգնաժամ է ապրում:
Կարեն Վարդանյան