ԱՄՆ-ն մտադիր է համագործակցել Եվրոպական հանձնաժողովի նոր ղեկավարության, մասնավորապես, նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:

 

Յունկերը հավաքել է տաղանդավոր եվրոպացի քաղաքական գործիչների մի խումբ, այդ թվում նաև հին ընկերներին, ինչպես օրինակ Ֆեդերիկա Մոգերինիին, ով կզբաղեցնի ԵՄ արտաքին գործերով և անվտանգության քաղաքականության ներկայացուցչի պաշտոնը»,- ասել է Քերին:

 

Ըստ նրա՝ այժմ գործընկերների առջև նոր մարտահրավերներ են, սակայն համաձայնագրերը մնում են նույնը:

 

«Այսօր մենք կանգնած ենք լուրջ սպառնալիքների առաջ, ինչպիսիք են Էբոլա տենդի բռնկումը, «Իսլամական պետություն» խմբավորումը և Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում: Այս ճգնաժամերի դեմ մենք միասին կպայքարենք»,- ասել է Քերին: