Դուբայում ուսումնամարզական հավաք անցկացնող Դորտմունդի «Բորուսիան» ընկերական խաղում 4:0 հաշվով առավելության հասավ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ:
Իլքայ Գյունդողանը 39-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում դուբլ ձևակերպեց Ադրիան Ռամոսը (47', 68'), մեկ անգամ էլ աչքի ընկավ Սինձի Կագավան (61'):
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 46-րդ րոպեին: