Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տնային խաղում 2:0 հաշվով առավելության հասավ «Համբուրգի» նկատմամբ: Իրենց գոլերով աչքի ընկան Պուլիշիչը (38'), Ռամոսը (78', 86՛): 52-րդ րոպեից հյուրերը հանդիպումը շարունակեցին 10 հոգով՝ դաշտը լքեց Ադլերը:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր հանդիպմանը:
Այս հաղթանակից հետո դորտմունդցիները 71 միավորով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում են: