Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Շտուտգարտին»:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով 3:2 հաշվով:
Հանդիպման առաջին գոլը հեղինակվեց 25-րդ րոպեին՝ հյուրերին առաջ մղեց Օբամեյանգը: 32-րդ րոպեին Ֆլորիան Կլայնը դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ հաշվի մեջ հավասարություն մցնելով: 39-րդ րոպեին Իլքայ Գյունդողանը հաշիվը դարձրեց 2:1, իսկ խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ Մարկո Ռոյսը հեղինակեց իր թիմի երրորդ գոլը: Խաղավարտին դաշտի տերերի կազմում Նիդերմայերը կրճատեց հաշվի տարբերությունը՝ 2:3:
Նշենք, որ հանդիպման երկրորդ խաղակեսին մասնակցեց Հայաստնաի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Այժմ Կլոպի թիմը իր ակտիվում ունի 25 միավոր: