Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում Դորտմուդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 4:2 հաշվով ավարտեց հանդիպումը «Մայնցի» հետ:
Խաղի հաշիվը բացեցին հյուրերը՝ մեկնարկից երկու րոպե անց գոլի հեղինակ դարձավ Էլկին Սոտոն: Պատասխան գոլը դորտմուդցիներին հաջողվեց հեղինակել երկրորդ խաղակեսում՝ 49-րդ րոպեին աչքի ընակավ Նևեն Սուբոտիչը: Այնուհետև 54-րդ րոպեին Մարկո Ռոյսը հաշիվը դարձրեց 2:1 իսկ 3 րոպե անց Մալին կրկին հավասարություն մցրեց հաշվ մեջ: 71-րդ ոպեին Օբամեյանգ հեղինակեց իր թիմի երրորդ գոլը, իսկ 7 րոպե անց Նուրի Շահինը հաշիվը դարձրեց 4:2:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց 70-րդ րոպեից:
Այժմ դորտմունդյան ակումբը իր ակտիվում ունի 22 միավոր: