Գերմանիայի Բունդեսլիգայի 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական խաղադաշտում 4:2 հաշվով առավելության է հասել «Մայնց»-ի նկատմամբ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում խաղաց 80 րոպե: Հենրիխ Մխիթարյանի արդյունավետ փոխանցումից հետո Ռոբերտ Լեւանդովսկին գրավեց դարպասը:
Գոլերը՝ Յոյիչ 6, Լեւանդովսկի 18, Պիշչեկ 56, Ռոյս 79(11 մետ.) – Օկազակի 14, 53
Հեռացում՝ Բունգերտ 78(«Մայնց»):