Գերմանիայի առաջնության 28-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 3:2 հաշվով առավելության հասավ «Շտուտգարտի» նկատմամբ:

Հյուրերի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Մարկո Ռոյսը (30, 68 (11մ) 83):

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Գենթները (9) և Հարնիկը (19):

Նշենք, որ 67-րդ րոպեին դաշտի տերերը մնացին 10 հոգով. կարմիր քարտ ստացավ Նիդերմայերը:

Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 60-րդ րոպեին:

Տեսանյութերը՝ այստեղ