ՌԴ ԳՇ-ն հայտնել է, որ Սիրիայում ռուսական զինված ուժերը մարդասիրական գործողություն են սկսում, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

 

 

«Սիրիայի Արաբական Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից հումանիտար գործողություն սկսելու վերաբերյալ որոշում է ընդունվել», - ասել է գլխավոր շտաբի ներկայացուցիչ Սերգեյ Ռուդսկոյը:

 

 

Առաջին հերթին օգնություն կուղարկվի Դեյր Զոր քաղաք, որը գտնվում է «Իսլամական պետության» պաշարման մեջ: