ՌԴ-ի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը ժամանակավոր Է համարում ռուբլու ներկայիս թուլացումը: Նրա համոզմամբ՝ ռուբլու փոխարժեքը կվերադառնա իր դիրքերին, ինչպես դա եղավ 2014 թվականի դեկտեմբերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

«Ես կարծում եմ, որ դա ժամանակավոր անկում Է, անշուշտ, ռուբլին կվերադառնա իր ինչ-որ դիրքերի, ինչպես դա եղավ 2014 թվականի դեկտեմբերին»,- ասել Է Կուդրինը Business FM-ին տված հարցազրույցի ժամանակ:

 

 

Հունվարի 21-ին ռուբլու անկումն արագացել Է Էժանացող նավթից անմիջապես հետո, եվրոյի փոխարժեքը գերազանցել Է 93 ռուբլին, դոլարի փոխարժեքը՝ 85 ռուբլին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: