Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 29-ի ժամը 12:00-ը, քանի որ տուժողների իրավահաջորդների հարցաքննության փուլում Ավետիսյանների դստրերը' Անահիտ Կոշտոյանն ու Լուսինե Ավետիսյանը, և փեսան' Եգոր Ադամյանը, ի վիճակի չէին մասնակցել հարցաքննությանը:
Հաջորդ դատական նիստին մասնակցելու համար կծանուցվեն նաև մյուս վկաները: