fcararat.am Ինչպես տեղեկացնում է «Արարատի» պաշտոնական կայքը թիմը պայմանագրեր է ստորագրվել պաշտպաններ Արտյոմ Խաչատուրովի և Արամ Շախնազարյանի հետ:

Հունվարի 25-ին «Արարատը» մեկնում է Սոչի, որտեղ մինչև փետրվարի 5-ը կանցկացնի առաջին արտասահմանյան ուսումնամարզական հավաքը նոր տարում:

«Արարատի» կազմում Ռուսաստան կմեկնեն հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ. Գևորգ Պրազյան, Արման Մելիքսեթյան:

Պաշտպաններ. Նորայր Գրիգորյան, Գորիկ Խաչատրյան, Ռաֆֆի Կայա, Վահե Մարտիրոսյան, Արտյոմ Խաչատուրով, Արամ Շախնազարյան:

Կիսապաշտպաններ. Գեորգի Խուբուա, Բենիկ Հովհաննիսյան, Մոյսես Օրոզկո, Ումարու Կաինա, Ռուսլան Ավագյան, Մհեր Սահակյան:

Հարձակվողներ. Գևորգ Նռանյան, Դավիթ Հովսեփյան:

Արդեն Ռուսաստանում թիմին կմիանան հայազգի պաշտպան Սերգեյ Ավագիմյանը, ով մրցաշրջանի առաջին կեսում հանդես էր գալիս ՖՆԼ-ի «Բայկալ» թիմի կազմում, ինչպես նաև' հայկական ծագումով կիսապաշտպան Դենիս Օզը: Հնարավոր է, որ «Արարատում» կփորձարկվեն ևս երկու նորեկներ:

Պլանավորված են 4 ստուգողկան հանդիպումներ: