Gallup ինստիտուտի մասնագետները յուօրինակ վարկանշային աղյուսակ են կազմել, թե աշխարհի որ երկրներում են մարդիկ ամենաշատը սեր ապրում: Շատ տխուր արդյունքների ենք ականատես լինում, քանի որ ըստ հարցումների՝ Հայաստանի բնակիչներն աշխարհում ամենաշատը սիրո պակաս ունեն: Հայաստանը սիրո երկների վարկանշային աղյուսակում ամենավերջին տեղում է:
Հետազոտություններն անցկացվել են աշխարհի 136 երկրում, ուր հարցման մասնակիցներին հարցրել են. «Եղե՞լ է արդյոք ձեր երեկվա օրը սիրով լեցուն»:
Վարկանշային աղյուսակը գլխավորած սիրառատ երկրներն են Ֆիլիպինները, Ռուանդան, Պուերտո Ռիկոն, Հունգարիան, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Կիպրոսը:
Այսպիսով՝ Հայաստանից առավել սեր են ապրում նույնիսկ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Կամբոջան (10), Տանզանիան (15), Բրազիլիան (20), Մադագասկարը (34), Զամբիան (46), Քենիան (47), Պակիստանը (61), Հոնդուրասը (63), պետական բյուջեում ընդամենը 218 դոլար ունեցող Զիմբաբվեն (62), Մոզամբիկը (75), պատերազմաշատ Մալին (98), Աֆղանստանը (104), Ադրբեջանը (126), Տաջիկստանը (127), Ղրղզստանը (133), Ուզբեկստանը (135), Վրաստանը (132):
Հայաստանը ամենավերջին՝ 136-րդ տեղում է:
Միգուցե սերը՝ որպես արժեք, վերագնահատելու կարի՞ք ունենք։