Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին BBC-ին տված հարցազրույցում խոստացել Է «թաղել» «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը եւ հայտարարել Է, որ ԻՊ-ի զինյալների կողմից իրականացվող գազանությունները «նրանցից վանել Է աֆղան ժողովրդին», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

«Աֆղանցիներ այժմ վրեժով են լցված: ԻՊ-ի զինյալները հակամարտության մեջ են մտել ոչ այն մարդկանց հետ»,- նշել Է Ղանին:

 

 

Բացի այդ, Աֆղանստանի առաջնորդը նախազգուշացրել Է, որ եթե մինչեւ ապրիլ խաղաղ բանկցություններ չսկսվեն թալիբների հետ, ապա երկրում հակամարտությունը կուժեղանա, եւ հետեւանքները կզգացվեն ամբողջ տարածաշրջանում:

 

 

Նրա խոսքով՝ թալիբների դեմ պայքարին պետք Է ակտիվորեն մասնակցի Պակիստանը, քանի որ այդ սպառնալիքը կարելի Է հաղթահարել միայն համատեղ ջանքերով: