Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին պաշտպանել Է երկրում ամերիկացի զինծառայողների ներկայության ժամկետի երկարաձգումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է NPR-ին տված հարցազրույցում: Պետության ղեկավարը նշել Է, որ քաղաքացիների մեծամասնությունն ԱՄՆ-ի զորքերի հետագա ներկայության կարիքն ունի, ի սկ այն պատկերացումները, թե աֆղանցիները դեմ են դրան, չեն համապատասխանում իրականությանը:

 

«Աֆղանստանի քաղաքացիներն այն կարծիքին են, որ Միացյալ Նահանգները որոշիչ նշանակություն ունի իրենց ապագայի համար»,-հայտարարել Է Ղանին: CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում պետության ղեկավարը նշել Է, որ Քաբուլին եւ Վաշինգտոնին «մերձեցրել Է ողբերգությունը, այժմ կարելի Է որոշակիորեն ասել, որ Աֆղանստանը եւ ԱՄՆ-ը ընդհանուր շահեր ունեն»: «Սպառնալիքները, որոնց մենք բախվում ենք ամեն օր, վտանգ են ներկայացնելու ամբողջ աշխարհի համար»,-հավելել Է նա:

 

Աշրաֆ Ղանին մարտի 22-ին առաջին պաշտոնական այցով ԱՄՆ Է ժամանել այն բանից հետո, երբ 2014 թվականի սեպտեմբերին ստանձնեց Աֆղանստանի նախագահի պաշտոնը: Ինչպես սպասվում Է, մարտի 23-ին նա հանդիպում կունենա ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Նաեւ բանակցություններ են պլանավորված պետքարտուղար Ջոն Քերիի եւ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերի հետ:

 

Այն մասին, որ ԱՄՆ-ը պլանավորում Է հրաժարվել մինչեւ տարեվերջ Աֆղանստանում տեղաբաշխված զորախումբը կրճատելուց, ԶԼՄ-ները հաղորդել Էին մարտի կեսին: «Ասոշիեյթեդ պրես»-ի տվյալներով՝ հաջորդ տարի երկրում կմնա 9800 ամերիկացի զինծառայող: Ներկայում նման խմբավորում կա Աֆղանստանում, բայց ավելի վաղ Պենտագոնը խոստացել Էր այն մինչեւ տարեվերջ այն կրճատել գրեթե երկու անգամ՝ մինչեւ 5500 մարդ: