ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անսպասելի այց Է կատարել Աֆղանստան, որտեղ նա մտադիր Էր Բաղրամի ավիաբազայում հանդիպել աֆղան իր պաշտոնակից Համիդ Քարզայի հետ, սակայն վերջինս հրաժարվել Է Քաբուլից մեկնել Օբամայի մոտ, տեղեկացնում Է Agence France-Presse-ն:

 

Այնուամենայնիվ, Օբաման «թիվ մեկ ինքնաթիռից» հեռախոսով կապվել Է Քարզայի հետ: ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարել Է, որ մտադիր Է Քարզայի հաջորդի հետ կնքել անվտանգության համաձայնագիր, հաղորդել Է Reuters-ը՝ վկայակոչելով վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյայի:

 

ԱՄՆ-ի նախագահը խոստացել Է մոտ ժամանակներս Քարզային իրազեկել այն որոշման մասին, թե կոնկրետ քանի ամերիկացի զինծառայող կմնա Աֆղանստանում 2014 թվականից հետո:

 

Ներկայում Աֆղանստանում ընթանում Է նախագահական ընտրարշավ: Հունիսի 14-ին նշանակված ընտրությունների երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար կպայքարեն երկրի արտաքին գործերի նախկին նախարար Աբդուլա Աբդուլան եւ ֆինանսների նախկին նախարար ԱշրաՖ Գանի Ահմադզայը: Ապրիլի 5-ին կայացած առաջին փուլի արդյունքներով՝ Աբդուլա Աբդուլան հավաքել Էր ձայների 45 տոկոսը, իսկ Աշրաֆ Գանի Ահմադզայը՝ 31,6 տոկոսը: Գործող նախագահի հովանավորյալ Զալմայ Ռասուլը հավաքել Էր ձայների միայն 11,5 տոկոսը: