Հայ անվանի կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժող. արտիստ Տիգրան Մանսուրյանն այսօր դարձավ 77 տարեկան: Ծնվել է 1939 հունվարի 27-ին Բեյրութում։ 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան։ Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960-ին Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում' Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ և ավարտել է 1967 թ. ասպիրանտուրան։ Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների։
Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաններից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ (ինչպես օրինակ' նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ) է ներմուծել Հայաստան։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում,Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ,
Մանսուրյանի ստեղծագործությունը XX դ. համաեվրոպական երաժշտության նվաճումների և ազգային երաժշտության մշակույթի լավագույն ավանդույթների միաձուլման լավագույն օրինակ է: Նա գեղագիտվեստական նոր հիմքի վրա վերծանել է կոմիտասյան սկզբունքները:
Գրել է «Ձյունե թագուհին» (ըստ Հ. Ք. Անդերսենի, 1988, բեմ.՝ 1990) բալետը, սիմֆ. երկեր՝ «Պարտիտ» (1965), «Պրելյուդներ» (1975), «Գիշերային երաժշտություն» (1980), կոնցերտներ՝ թավջութակի և նվագախմբի (1976, 1981, 1983), երգեհոնի և լարային նվագախմբի (1964), ջութակի և լաիային նվագախմբի (1981), ալտի և կամերային նվագախմբի (1995), «Արվեստ Քերթության» երգչախմբի (խոսք՝ Ե. Չարենցի, 1997-99) համար, կամերային երկեր՝ «Թովեմ» (15 մենակատարի համար, 1979), լարային կվարտետներ, 5 բագատել դաշնամուրային տրիոյի համար (1985), սոնատներ, վոկալ-կամերային մադիիգալների շարք (ձայնի և տիիոյի համար), «Հավատով խոստովանիմ» (ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար, ըստ Ներսես Շնորհալու, 1999), վոկալ շարքեր՝ «4 հայրեն Նահապետ Քուչակից»(1967), «Մայրամուտի երգեր» (խոսք՝ Հ.Աահյանի, 37 1983), «Երկիի Նաիրի» (խոսք՝ Վ. Տերյանի, 1984), «Գարնան երգեր» (խոսք՝ Հ.Թումանյանի, 1993), խմբերգեր, կինոնկարների («Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն») և թատերական («Ջոն արքա», «Հացավան», «Մեծ լռություն» ևն) երաժշտություն:
Պարգևատրվել է ՀԼԿԵՄ (1967), ՀՀ Պետ.(1981, 1985), Ա. Խաչատրյանի անվ. (1993) միցանակներով, Հայ եկեղեցու Ս. Սահակ-Ս.Մեսրոպ շքանշանով (2004):
ԼՈՒՐԵՐ.com-ի ողջ անձնակազմը շնորհավորում է մաեստրոյին և մաղթում ամենալավն ու բարին: