ՀՀ պետական սահմանի անցման կետերում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնող հիվանդությունների կասկածելի դեպքեր առ այսօր չեն արձանագրվել: Այս մասին ՌԴ-ում և այլ երկրներում Н1N1 վիրուսի օրեցօր առավել լայն տարածման դեմ Հայաստանում կատարվող կանխարգելիչ միջոցառումների մասին հարցմանը ի պատասպան:

 

Գերատեսչության տվյալների համաձայն' 2015 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև օրս ՀՀ պետական սահմանի անցման կետերում հանրապետություն ժամանող անձանց շրջանում հայտնաբերվել են մարմնի բարձր ջերմաստիճանի եզակի դեպքեր:

 

Հիվանդության ախտանշաններով անձ հայտնաբերելիս այդ մասին անհապաղ տեղեկացվում է բնակության վայրի պոլիկլինիկական ծառայություն և վերջինիս կողմից կազմակերպվում է բուժսպասարկումը:

 

Գրիպով եւ շնչուղիների սուր վարակի հիվանդացության համաճարակային շեմը գերազանցված Է Ռուսաստանի 37 տարածաշրջաններում: Մոսկվայի յուրաքանչյուր երկրորդ բնակչի մոտ գրանցվել է սուր շնչառական վարակի առկայություն: Առ այսօր միայն Ռոստովի շրջանում գրանցված գրիպի 306 դեպքերից 298-ի մոտ հայտնաբերվել է H1N1 վիրուս: