ՀՀ պետական սահմանի անցման կետերում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնող հիվանդությունների կասկածելի դեպքեր առ այսօր չեն արձանագրվել: Այս մասին ՌԴ-ում և այլ երկրներում Н1N1 վիրուսի օրեցօր առավել լայն տարածման դեմ Հայաստանում կատարվող կանխարգելիչ միջոցառումների մասին հարցմանը ի պատասպան' «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

 

Գերատեսչության տվյալների համաձայն' 2015 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև օրս ՀՀ պետական սահմանի անցման կետերում հանրապետություն ժամանող անձանց շրջանում հայտնաբերվել են մարմնի բարձր ջերմաստիճանի եզակի դեպքեր:

 

 

Հիվանդության ախտանշաններով անձ հայտնաբերելիս այդ մասին անհապաղ տեղեկացվում է բնակության վայրի պոլիկլինիկական ծառայություն և վերջինիս կողմից կազմակերպվում է բուժսպասարկումը: