Գերմանիայի կառավարող կոալիցիան հայտնել է ապաստանի տրամադրման կանոնների խստացման պլանի մանրամասները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Փոխկանցլեր եւ Էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելի խոսքով՝ կոալիցիան համաձայնության Է եկել «անվտանգ» երկրների ցուցակում ավելացնելու Ալժիրը, Մարոկոն եւ Թունիսը. դա նշանակում Է, որ դրանց քաղաքացիներն ապաստան ստանալու քիչ շանսեր ունեն:

 

Փախստականի սահմանափակ կարգավիճակով միգրանտները չեն կարողանա երկու տարվա ընթացքում հարազատներին Գերմանիա փոխադրել:

 

Գաբրիելը նաեւ հայտարարել է այն նոր միջոցառումների մասին, որոնք կնպաստեն նրանց արտաքսման գործընթացի արագացմանը, ում մերժվել է ապաստանի տրամադրումը:

 

2015 թվականին Գերմանիայում փախստականի կարգավիճակի դիմում Է տվել ավելի քան 1,1 միլիոն մարդ: