Աֆղանստանի բանակը, ոստիկանությունն ու հետախուզական ծառայությունը հունվարի 30-ին մի քանի շրջաններում իրականացրել են համատեղ գործողություններ, որոնց արդյուքնում վնասազերծվել են 44 զինյալներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է «Սինխուա» գործակալությունը' վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ն:

 

Գործողություններն իրականացվել են Վարդակ, Կանդագար և Բագլան շրջաններում: Անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են մեկ զինյալի, 27-ը վիրավորվել են: Օրինապահ մարմիններն առգրավել են մեծ քանակության զենք-զինամթերք, ինչպես նաև վնասազերծել են մի քանի նռնակներ ու ռումբեր:

 

Հակաահաբեկչական գործողությունների ընթացքում զոհվել է երեք զինծառայող: