Ռուս տեսուչները «Բաց երկնքի» պայմանագրի շրջանակներում փետրվարի 1-ից 5-ը Ан-30Б ինքնաթիռով դիտորդական թռիչք են իրականացնելու Թուրքիայի երկնքում: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստին», հայտարարել է Միջուկային ռիսկերի նվազեցման ազգային կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիժկովը:
«Մինչև 1,9 հազար կիլոմետր մաքսիմալ հեռահարությամբ դիտորդական թռիչքն իրականացվելու է թետրվարի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում՝ Էսքիշեհիր օդանավակայանից», - ասել է Ռիժկովը:
Նրա խոսքով՝ ռուսական ինքնաթիռը կկատարի թռիչքը դիտարկվող կողմի հետ համաձայնեցված երթուղով, իսկ թուրք փորձագետները կվերահսկեն դիտորդական սարքավորումների կիրառման կարգը և պայմանագրով նախատեսված դրույթների կատարումը: