ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն շարունակում են քննարկումները համագործակցության վերաբերյալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, ՀՅԴ-ն ի վերջո կոալիցիա կմտնի, թե ոչ: «Սպասեք քննարկումների ավարտին և ամեն ինչ պարզ կլինի»,- ընդգծեց Մինասյանը:

 

Հարցին, թե ե՞րբ կավարտվեն քննարկումները, պատգամավորը պատասխանեց. «Այս պահին չեմ կարող ասել»: Նա հավելեց, որ այս պահին քննարկումները շարունակվում են:

 

Նա հերքեց տեղեկությունը, թե իրեն մարզպետի պաշտոն են տալու՝ որակելով դա ապատեղեկատվություն: Իսկ հարցին, թե ո՞ր նախարարի պաշտոնն է ստանալու, Մինասյանը պատասխանեց. «Թույլ տվեք գնալ և կատարել պատգամավորի իմ լիազորությունները»: