Սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել է «Ջաբհադ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության պարագլուխներից մեկի՝ Օմար Քուրեշի ոչնչացմանն ուղղված հաջող գործողության մասին: Ծայրահեղականների առաջնորդի ու նրա օգնական Աբու Համզա ալ-Հալաբիի մահը սոցցանցերում հաստատել են նաև գրոհայինները:

 

 

Նշվում է, որ հարվածներն ահաբեկիչների վրա են հասցվել Սիրիայի բանակի կողմից՝ պահուստային զորքերի աջակցությամբ, հաղորդում է SANA-ն: Հալեպի մերձակայքում մարտերի ընթացքում ոչնչացվել են ահաբեկիչների ավտոմեքենաները՝ խոշոր տրամաչափի գնդացիրներով հագեցած:

 

 

Բացի այդ, կառավարական զորքերին հաջողվել է կտրել երկու քաղաքների միջև մատակարարումների ուղիները: