«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկն սպանվել է Սիրիայի Իդլիբի նահանգի տարածքին հասցված ավիահարվածի հետեւանքով: Այդ մասին հունվարի 19-ին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուկը:

 

«Հունվարի 12-ին ԱՄՆ-ի զինված ուժերը ոչնչացրել են «Ալ Քաիդայի» պարագլուխներից մեկին՝ Աբդ ալ Ջալիլ ալ Մուսլիմիին՝ Սերակաբի (Սիրիայի Իդլիբի նահանգի տարածքում գտնվող քաղաք) շրջանում ուղղորդված ավիահարվածի արդյունքում»,- ասված է Քուկի հայտարարության մեջ:

 

Դրանում նշվում է, որ նա ծագումով Թունիսից էր, ուսուցում է անցել թալիբների մոտ 1990-ականների վերջին եւ ընդգրկուն ու տեւական կապեր ուներ «Ալ Քաիդայի» բազմաթիվ անդամների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: