ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Բրենանը հայտարարել Է, որ Սիրիայում գտնվում են «հազարավոր» ռուս զինվորներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի օրակարգն իրագործում Է տարբեր միջոցներով: Նա դա անում Է իր հետախուզության եւ գաղտնի ծառայությունների միջոցով, երբ ցանկանում Է թաքցնել իր գործողությունները, բայց նաեւ դա անում Է միանգամայն բացահայորեն՝ Սիրիա մտցնելով հազարավոր ռուս զինվորականների եւ զենքի բարդ համակարգեր»,- ասել Է Բրենանը NPR-ին տված հարցազրույցի ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: