Իրանում ընթացող Ֆերդոսի 6-րդ բաց միջազգային մրցաշարի 8-րդ տուրում գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Հովհաննես Գաբուզյանը կրկին հաղթել են: Գրիգորյանը ուժեղ է գտնվել Մասուդ Մոսադեփուրից, իսկ Գաբուզյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Վուգեր Ռասուլովին: Արդյունքում, հայ շախմատիստները նվաճած 6,5-ական միավորով միցաշարային աղյուսակում զբաղեցնում են համապատասխանաբար 5-րդ 6 և 6-րդ տեղերը:

Հայ շախմատիստներն առաջատարներից հետ են մնում 0,5 միավորով: