Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատգամավորներ Շիրակ Թորոսյանը և Մարտուն Գրիգորյանը նույնպես միացել են ստորագրահավաքին։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը կրկին ԱԺ բերելու համար կազմակերպված ստորագրահավաքի ձևաթղթի տակ ստորագրել էր նաևՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ստորագրությունները բավարար են, բայց դեռ բազմաթիվ պատգամավորներ կան, որ ցանկություն են հայտնել ստորագրելու։ Զոհրաբյանի խոսքով՝ այսօր որ ժամին ինքը հանձնի ստորագրությունները, այդ պահից սկսած հինգերորդ օրն իրենք իրավունք ունեն հրավիրելու արտահերթ նիստ։