«Հրապարակ» թերթը գրում է.
ՀՀԿ-ում երեկ ոգեւորված էին Ֆելիքս Ցոլակյանի նախարար դառնալու փաստով, քանզի իրենց շարքերը կհամալրվեն եւս մեկ յուրային պատգամավորով: Ցոլակյանը պատգամավոր է դարձել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով՝ Շիրակից։
Վարկանիշային ցանկում նրանից հետո ամենաշատ ձայն ստացած թեկնածուն Մարտուն Գրիգորյանն է, սակայն վերջինս, որոշ տեղեկություններով, դեռ երկմտում է՝ վերցնե՞լ մանդատը, թե՞ ոչ, արտահերթ ընտրությունները հեռու չեն, եւ մի քանի ամսվա համար արժե՞ միանալ «խորտակվող նավին»։
Իսկ թիմը նրան համոզում է չհրաժարվել մանդատից, քանի որ իր ընտրողների հանդեպ դա ազնիվ չի լինի: Նախկին ԲՀԿ-ական, այժմ անկուսակցական Գրիգորյանի որոշումը հայտնի կդառնա առաջիկա օրերին, նա մեկ շաբաթ ունի հրաժարվելու կամ մանդատը վերցնելու համար: