ԱԺ-ում լիազորությունները վաղաժամ դադարեցրած պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի մանդատը փոխանցվեց Մարտուն Գրիգորյանին: Գրիգորյանը մանդատը ստանձնեց հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում:
«ԿԸՀ-ն ներկայացրել է պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ տասնհինգ արձանագրությունը: Ըստ դրա, մանդատը տրվում է ՀՀԿ թիվ տասնմեկ տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Մարտուն Գրիգորյանին»,-ներկայացրեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Գրիգորյանը երդման արարողությամբ ստանձնեց պատգամավորի մանդատը:
Ավելի վաղ Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ վարչապետի նշանակմամբ ստանձնել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը: