Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ՀՅԴ մերձեցման հետևանքով առաջիկայում նախարարների և մարզպետերի փոփոխություններ են սպասվում: Այս օրերին փոփոխության ենթարկվելու տեսանկյունից տարբեր անուններ են շրջանառվում:
Պաշտոնից հեռացվելու թեկնածուներից մեկը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն է, ով ԼՈւՐԵՐ.com-ի հարցին ի պատասխան ասաց, որ իր պաշտոնանկության մասին լսել է այն, ինչ գրել է մամուլը:
Մարզպետը նաև տեղեկություն չուներ այն մասին, որ մարզի գյուղապետերն ու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող մի շարք հաստատությունների ղեկավարներ պատրաստվում են նամակ-խնդրագիր ուղղել նախագահ Սարգսյանին և վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի նրանք ձեռնպահ մնան Ցոլակյանին իրենց մարզից «տանելու» մտադրությունից:
«Սովորական աշխատանքային օր է մարզում»,- նման պատասխան տվեց Ֆելիքս Ցոլակյանը: