ՊՍԺ-ի ղեկավարությունը հետաքրքրված է կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է բրազիլական UOL-ը:
Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ փարիզյան թիմի նախագահ Նասեր Ալ Հելաիֆին պատրաստ է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին վճարել տարեկան 40 մլն եվրո, ինչն ավելին է, քան ստանում է Զլատան Իբրահիմովիչը՝ 16,2 մլն եվրո:
Ավելին՝ ֆրանսիական կողմը պատրաստ է վճարել ֆուտբոլիստի տրանսֆերային գումարը 190 մլն եվրո: