ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Պ. Շիրխանյանին վրաերթի ենթարկելու հանգամանքները։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, փետրվարի 15-ին ոստիկանությունից Երևանի քննչական վարչությունում ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 07։30-ի սահմաններում, «Ֆոլկսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտայի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Պ. Շիրխանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Վարորդի ինքնությունը հայտնի է, ով Երեւանի բնակիչ Ա. Ալեքսանյանն է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննություն է տարվում՝ վրաերթի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Բժշկական կենտրոնից տրամադրած տեղեկանքի համաձայն, տուժածն ի վիճակի չէ բացատրություն տալու, նրա վիճակը գնահատվում է ծանր։
Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը Վահան Շիրխանյանի կինն է: