Շատ արտասահմանյան երկրների զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս իրենց քաղաքացիներին շատ զգույշ լինել դեպի Ռուսաստան տուրիստական ուղևորությունների ժամանակ, կամ բոլորովին զերծ մնալ դրանցից, հայտնում է LifeNews-ը:

 

Օրինակ, Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս չշփվել ռուսաստանցիների հետ համացանցով, քանի որ վստահություն ներշնչելով՝ նոր ծանոթը կարող է գումար հափշտակել:

 

Չինաստանում խորհուրդ է տրվում չմեկնել Ռուսաստան ապրիլի 20-ին՝ Ադոլֆ Հիտլերի ծննդյան օրը՝ նեոնացիստների զոհը դառնալուց խուսափելու համար:

 

Կանադայի կառավարությունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին ռուսական բարերում չընդունել հյուրասիրություններ անծանոթ մարդկանցից, ինչպես նաև թողնել սնունդն ու ըմպելիքները: Իշխանությունները վախենում են, որ տուրիստի խմիչքի մեջ կարող են հոգեմետ նյութեր ավելացնել և թալանել:

 

Ամերիկացիները խորհուրդ չեն տալիս բարձրացնել գետնին ընկած գումարը: Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Ռուսաստանում տարածված է խարդախության «թուրքական» սխեման, երբ զոհի դիմաց գումար են նետում, մեկ այլ հանցակից-անցորդ դրանք բարձրացնում է և առաջարկում կիսել: Այն մարդը, ով իբր գցել է այն, սկսում է գողության մեջ մեղադրել երկուսին, և իրարանցման ժամանակ զոհին թալանում են: