Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ուկրաինական իրադարձությունների ֆոնին առավել քան երբևէ կարևոր է հաջողությամբ իրականացնել ցանքատարածությունը, քանի որ հացահատիկն այսօր գործնականում նոր ոսկի կամ նավթ է, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Բելառուսում հացահատիկի մշակումն այս տարի ավելի կարևոր է, քան երբևէ: Մենք այն կատարում ենք մեր հարավային սահմանների մոտ թեժ հակամարտության ֆոնին, ինչպես նաև Ռուսաստանի՝ որպես մեր հիմնական դաշնակցի և մեր հիմնական շուկայի վրա հսկայական պատժամիջոցների ճնշման համատեքստում, ամբողջ աշխարհում ածխաջրածինների, պարարտանյութերի և սննդամթերքի գների աննախադեպ աճի պայմաններում»,- ասել է Բելառուսի նախագահը, հաղորդում է ԲելՏԱ-ն։ Նրա խոսքով՝ «հացահատիկն այսօր գործնականում նոր ոսկին կամ նավթն է»։
«Միգուցե այն նույնիսկ ավելի թանկ արժենա: Եվ քանի որ աշխարհի գլխավոր մատակարարներից մեկը՝ Ուկրաինան, դժվար թե կարողանա իրականացնել ամբողջական ցանքատարածություն, գները կշարունակեն աճել», - ասել է Լուկաշենկոն: «Ամենաաղքատ երկրներում ՄԱԿ-ն այլևս ոչ միայն կանխատեսում է աղքատություն, այլ նաև սով»,֊հավելել է Լուկաշենկոն: