Մարտի 8-ին, ժամը 08.20-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ԱԻ օպերատիվ խումբը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը հղի կին է, տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: