Ուկրաինայի բազմակի չեմպիոնուհի, մարմնամարզուհի Նադեժդա Վասինան, ով թողել է պրոֆեսիոնալ սպորտը՝ հանուն ստեղծագործական կարիերայի, հայտարարել է, որ պատրաստ է սեփական ձեռքերով խեղդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնել է «ПолитНавигатор» կայքը:

 

Սպորտսմենուհին նշել է, որ նա հրաժարվել է Պիտերի թատրոնում ՌԴ նախագահի առջև ելույթ ունենալուց:

 

«Մի միջադեպ է տեղի ունեցել, երբ ես՝ որպես մարդ, ով ծայրաստիճան դեմ է Պուտինի քաղաքականությանը և դրա մասին արտահայտվում է ինչպես Ռուսաստանում և Ուկրաինայում, այնպես էլ ԱՄՆ-ում, հայտնվել եմ տհաճ իրավիճակում, երբ ելույթին եկել է Պուտինը: Շոուն 5 ժամով ուշացրել էին: Երբ դռներն արգելափակվեցին, իսկ մեզ թույլ չտվեցին բեմ դուրս գալ, ես հասկացա, որ ինչ-որ բան է կատարվում»,- ասել է մարմնամարզուհին:

 

Վասինայի խոսքով՝ ինքը ծանր է տարել այդ պահը:

 

«Ես հասկանում եմ, որ կան մարդիկ՝ ռուսաստանցիներ, ովքեր կամավորական աշխատանքներում ինձ օգնել են էմոցիոնալ առումով ու ֆինանսապես, և ես չեմ կարող դուրս չգալ բեմ: Սակայն ես չեմ կարող ելույթ ունենալ այդ մարդու առջև: Դա մի սարսափելի դիլեմա էր՝ փակուղի: Ես՝ այն մարդը, ով պատրաստ է սեփական ձեռքերով խեղդել Պուտինին, հայտնվել էի նման սարսափելի իրավիճակում: Ամեն ինչ ավարտվել էր իմ արցունքներով, ես լաց էի լինում հանդերձարանում: Ինձ համար նվաստացում ու վիրավորանք է՝ ելույթ ունենալ ագրեսորի առջև»,- եզրափակել է մարմնամարզուհին: