ԿԳ նախարարի հրամանով Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ է կիրառվել։
«Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու՝ ուսումնական հաստատությունում օրենքով արգելված քաղաքական քարոզչություն իրականացնելու համար, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» կարգապահական տույժ»,- ասված է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանում։