Միավորված աշխատանքային կուսակցությունը, փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին որեւէ թեկնածուի չի սատարում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԱԿ ղեկավար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Նա, ի դեպ, գտնվում էր արտասահմանում, սակայն նշեց, որ անպայման գալու է եւ մասնակցելու է ընտրություններին: Իսկ թե ում օգտին է քվեարկելու Գուրգեն Արսենյանը, ԲՀԿ-ական պատգամավորը չցանկացավ բացահայտել' ասելով, որ դա արդեն քվեարկության գաղտնիության խախտում կլինի:
Նշենք, որ Միավորված աշխատանքային կուսակցությունը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածու չի առաջադրել: