Ամբողջ Թուրքիայում սկսված հակակառավարական ցույցերի պատճառով արտահերթ ընտրություններ անցկացնելու կարիք չկա, նշել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի տեղակալ Հուսեյն Չելիքը, գրում է Tert.am-ը՝ հղում տալով Риа Новости-ին:
«Կառավարությունը աշխատում է ժամացույցի նման: Կա քաղաքական կայունություն, որը ապահովում է տնտեսության կայունությունը: Արտահերթ ընտրությունների համար ոչ մի պատճառ չկա: Այդ մասին խոսք չկա»,- ասել է նա շաբաթ օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
12 օր շարունակ ողջ Թուրքիայում ընթանում են հակակառավարական ցույցեր, որոնք սկսվել են Ստամբուլում: Ցուցարարները բողոքում են Թուրքիայի իսլամականացման դեմ և իշխանություններին մեղադրում են նրանում, որ նրանք ներխուժում են հասարակ քաղաքացիների կյանքի մեջ: