Ռիգայում ավարտին է մոտենում ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումների վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Մարզիկը որակավորման փուլում 8-0 հաշվով հաղթել է Ռումինիաայի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում առավելության հասել Պորտոիգալիայի մարզիկի նկատմամբ:
Քառորդ եզրափակչում մեր մարզիկը պայքարից դուրս թողեց Բուլղարիայի ներկայացուցչին' հաղթելով 8:2 հաշվով:
85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 1/8 եզրափակչում պարտվեց ռուսաստանցի մարզիկին և եթե մրցակիցը հասնի եզրափակիչ մեր ըմբիշը երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն կստանա:
80 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը ու Կարապետ Չալյանը դուրս են եկել քառորդ եզրափակիչ: