Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակչում Մեծ սաղավարտի մրցաշարերի 17-ակի չեմպիոնը 6:1, 7:5, 6:2 հաշվով հաղթեց Գերմանիան ներկայացնող Միշա Զվերևին:
Կիսաեզրափակչում Ֆեդերերի մրցակիցը կլինի իր հայրենակից Ստանիսլավ Վավրինկան: