Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը Անկարայի կենտրոնում գտնվող ավտոբուսի կանգառում ուժգին պայթյուն է գրանցվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 28 մարդ։ Կան նաև մեծ թվով վիրավորներ՝ 61 և ավելի։ Այրվել է առնվազն 10 ավտոմեքենա, վնասվել են բազում ավտոմեքենաներ։
Պայթյունը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 18:30-ից։ Պայթեցվել է պայթուցիկով լեցուն ավտոմեքենա։ Ոստիկանները շրջապատել են դեպքի վայրը։ Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը (RTÜK) արգելել է կադրեր ցուցադրել դեպքի վայրից։