Սոցիալական ցանցերի օգտատերերն ուշադրություն են դարձրել լազերային ճառագայթիչի վրա, որը հայտնվել է կադրում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ: Լուսանկարը, որում երևում է, որ ճառագայթիչը տեղադրված է նախագահի աշխատասենյակում, հրապարակված է Կրեմլի կայքում:

 

Hi-Tech Mail.Ru պորտալի փորձագետների խոսքով՝ կադրերում հայտված սարքը՝ «Dezar-7» լազերային ճառայաթիչն է, որն արտադրվում է «Kront» հայրենական ընկերության կողմից:

 

Արտադրողի կայքում նշվում է, որ ճառագայթիչը նախատեսված է մարդկանց ներկայությամբ օդի ախտահանման համար: Հայրենական արտադրության սարքի գինը՝ 13 100 ռուբլի:

 

Այս տիպի ճառագայթիչներն օգտագործվում են գրիպի, սուր շնչառական վարակների, տուբերկուլյոզի, դիֆթերիայի, և այլ վտանգավոր վարակների կանխարգելման համար: