Տեսողության տարբեր խանգարումների կորեկցիայի մեթոդներն ամբողջ աշխարհում պարբերաբար զարգանում ու նոր նշաձող են սահմանում: Հայաստանում՝ ի դեմս Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի, ներդրվում և կիրառվում են ակնաբուժության ոլորտի բոլոր առաջադեմ մոտեցումները:
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման 11-ամյա փորձ: 2005թ.-ից ի վեր կենտրոնում իրագործվել է ավելի քան 7800 լազերային վիրահատություն /ՖՌԿ, LASIK, FemtoLASIK/:
2010թ.-ին առաջինը Հայաստանում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ,,Ախտորոշման և լազերային վիրաբուժության,, բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Ելենա Ալեքսանդրի Մալայանն է կատարել տեսողության լազերային շտկում՝ LASIK ռեֆրակցիոն վիրաբուժության համեմատաբար նոր եղանակով:
2014թ.-ի մարտից կենտրունում հնարավոր դարձավ տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK: Այս մեթոդից կարող են օգտվել բարակ եղջրենիով և բարդ ռեֆրակցիայով հիվանդները, հնարավոր է ինտրաստրոմալ օղակներով աստիգմատիզմի շտկումը կերատոկոնուսի ժամանակ:
Ֆեմտո-LASIK նորագույն եղանակն ունի զգալի տարբերություններ, որոնք հնարավորություն են տալիս միջամտությունն իրականացնել բավական բարդ դեպքերում: Ֆեմտովայրկյանային լազերը վայելում է ամբողջ աշխարհի ռեֆրակցիոն վիրաբույժների վստահությանը և 1999 թ.ին արժանացել է Նոբելյան մրցանակի:
FS200Wave Light ֆեմտովարկյանային լազերը միացված է մեր կենտրոնում առկա էքսիմեր-լազերի հետ՝ որպես միասնական համակարգ: Մեխանիկական ներգործության բացակայությունը Ֆեմտո-LASIK-ի բացառիկ յուրահատկությունն է, ինչի շնորհիվ, զգալիորեն նվազում է շտկման միջամտության անվտանգությունը և հետվիրահատական բարդությունների հավանականությունը:
Այսպիսով, Դուք հնարավորություն ունեք ոչ միայն ձերբազատվել ակնոցներից և կոնտակտային ոսպնյակներից, այլև ձեռք բերել լիարժեք կյանք:
Հասցե; Երևան, Ֆուչիկի փող., 30 շենք
Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում
«Ախտորոշման և լազերային վիրաբուժության» բաժանմունք
Բաժանմունքի վարիչ՛ Ելենա Ալեքսանդրի Մալայան
Հեռ: 010 35 49 81