Վիտրեոռետինալը վիրաբուժության այն ոլորտն է, որն իրականացնում է բարդ վիրահատական միջամտություն ցանցաթաղանթում և ապակենման մարմնում։ Նման համակցված վիրահատական միջամտության նպատակն է փոփոխված ապակենման մարմնի դուրս բերումը՝ կանխելով տեսողական սրության իջեցումը։
Վիտրեոռետինալ վիրաբուժությունը ժամանակակից ակնաբուժության ամենահեռանկարային ուղղություններից մեկն է։ Հենց այս ուղղությունն է թույլ տալիս լավացնել կամ ամբողջությամբ վերականգնել տեսողությունը, այն դեպքում, երբ մինչև վերջերս նման միջամտությունը համարվում էր անհնար։
Վիտրեոռետինալ վիրահատությունն նշանակվում է հետևյալ դեպքերում՝
• Պրոլիֆերատիվ դիաբետիկ ռետինոպաթիայի
• Տարիքային մակուլյար դեգեներատիվ թաց ձևի
• Ապակենման մարմնի դեստրուկցիայի
• Հեմոֆթալմ (արյունազեղում ապակենման մարմնում)
• Հետթրոմբոթիկ պրոլիֆերատիվ ռետինոպաթիայի
• Էպիմակուլյար ֆիբրոզի
• Ապակենման մարմնի ախտահարումների (պղտորում, ոսպնյակի հոդախախտ)
• Մակուլյար պատռվածքների
• Ցանցաթաղանթի շերտազատման և պատռվածքների
• Կատարակտաների բարդացած վիրահատությունների
Վիտրեոռետինալ վիրաբուժության ամենահաճախ իրականացվող վիրահատություններից է վիտրէկտոմիան, որի ժամանակ ամբողջությամբ կամ մասամբ հեռացվում է ախտահարված ապակենման մարմինը։ Բացի դրանից իրականացվում է սպիացած հյուսվածքների հեռացում՝ ապակենման մարմնից կամ ցանցաթաղանթի մակերեսից։
Վիրահատության տևողությունը 30-90 րոպե է, ինչը կախված է հիվանդության բարդությունից և ծանրության աստիճանից։ Վիտրէկտոմիան իրականացվում է ամբուլատոր պայմաններում, տեղային անզգայացումով՝ առանց կարերի։
Վիրահատությունից հետո հիվանդին խորհուրդ է տրվում՝
• Ակնաբույժի մշտական հսկողություն։
• Նվազագույնի հասցնել տեսողական և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը (հինգ կիլոգրամից ավել չբարձրացնել)։
• Զերծ մնալ ջերմաստիճանի կտրուկ տատանումներից (չհաճախել շոգեբաղնիս, զգույշ մնալ տաք և սառը ջրեր օգտագործելիս)։
• Եթե կատարվել է շերտազատված ցանցաթաղանթի վիրահատություն, ապա երկու-երեք շաբաթ պահպանել անկողնային ռեժիմ։
Վիտրեոռետինալ վիրահատությունների իրականացման առավելությունները Ս․Վ Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնում
• Վիտրէկտոմիան՝ ապակենման մարմնի հեռացումն, առաջին անգամ կատարվել է մեր կենտրոնում 1985 թվականին՝ պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի կողմից։
Սկսած այդ թվականից մինչ այսօր մեր Կենտրոնի բժիշկները պարբերաբար վերապատրաստվելով և կատարելագործվելով այս բնագավառում հաջողությամբ կատարում են վիտրեոռետինալ վիրահատությունները:
• Յուրաքանչյուր հիվանդ դիմելով մեր կենտրոն՝ հնարավորություն ունի օգտվելու վնասվածքաբանական բաժանմունքի պրոֆեսոր Արմեն Հրաչիկի Վարդանյանի, բժիշկ-ակնաբույժ Կարեն Ալեքսանդրի Շաղբաթյանի, ինչպես նաև բաժանմունքի մյուս բարձրակարգ վիտրոռետինալ վիրաբույժների հմտությունից և փորձից։
• Վիտրեոռետինալ վիրահատությունները մեր կենտրոնում իրականացվում են ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար պայմաններում։
• Վիրահատության մեթոդի ընտրությունն, ինչպես նաև վիրահատական միջամտության ծավալը, որոշվում է՝ նախնական իրականացված հետազոտությունների, պաթոլոգիայի բարդության և բուժող բժշկի կարծիքի հիման վրա։
Մանրամասների համար զանգել 374-10-344944 , +374-10-343510 համարներով: