Եթե աստիգմատիզմի ու կատարախտի պատճառով Ձեզ համար տեսողությունը լուրջ խնդիր է դարձել, ապա Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը Ձեզ հնարավորություն է տալիս հատուկ լինզաների տեղադրմամբ ազատվել երկու խնդիրներից միաժամանակ:

 

Տորիկ լինզաների իմպլանտացիան աստիգմատիզմի և կատարախտի լուծման ամենաարդյունավետ տարբերակներից է: Նախկինում, եթե հիվանդի մոտ առկա էր և' աստիգմատզիմ, և' կատարախտ, որոշակի դժվարություններ էին ի հայտ գալիս վիրաբույժի համար, քանի որ անգամ կատարախտի հեռացումից հետո աստիգմատիզմը չէր վերանում:

 

 

Հանրաճանաչ Ալկոն ֆիրմայի AcrySof Տորիկ լինզաների ստեղծումն ու ակտիվ օգտագործումը ակնաբուժության մեջ հնարավորություն տվեց կատարախտ և աստիգմատիզմ ունեցող պացիենտների համար կյանքի նոր որակ ապահովել:

 

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում Ալկոն ընկերության հետ համագործակցության շրջանակներում մարտի 14-ից 25-ը կատարախտի հեռացման վիրահատությունները կկատարվեն գերժամանակակից Verion ‬‬համակարգի կիրառմամբ, որն երաշխավորում է վիրահատության ճշգրիտ հաշվարկ և պլանավորում: Ավելին, ակցիայի շրջանակներում, կենտրոնում աննախադեպ ցածր գին է սահմանված AcrySof տորիկ լինզաների համար ՝64. 500 դրամ:

 

 

Տորիկ լինզաները խորհուրդ են տրվում.

 

• Կատարախտ ունեցող հիվանդներին
• Աստիգմատզիմ ունեցող հիվանդներին
• Հիվանդներին, ովքեր ունեն ձեռքբերովի աստիգմատիզմ
• Եղջերաթաղանթի հիվանդություններ ունեցող հիվանդներին
• Եղջերաթաղանթի տրավմա ունեցող պացիենտներին, ովքեր անհաջող ռեֆրակցիոն վիրահատություն են տարել
• Այն մարդկանց, ում եղջերաթաղանթի փոխպատվաստում է արվել /նման հիվանդները մեծամասամբ ունենում են աստիգմատիզմի բարձր աստիճան, ինչը մեծ խնդիր է առաջացնում կոնտակտային լինզաների ու ակնոցների ընտրության հարցում/:

 

 

Տորիկ լինզան դրվում է աչքի պղտորված ոսպնյակի փոխարեն արդյունավետ վիրահատության միջոցով' ֆամոէմուլսիֆիկացիայի մեթոդով:

 

Իսկ մինչ վիրահատությունը հիվանդը մանրամասն հետազոտվում է, քանի որ լիարժեք ախտորոշումը շատ կարևոր նախապայման է նման վիրահատության իրականցման համար:

 

Տորիկ լինզաների ընտրությունը խիստ անհատական է. հաշվի են առնվում հիվանդի աչքի կառուցվածքային առանձնահատկություններն ու խնդիրները, պացիենտի տարիքը, կենսակերպը, գործունեությունը: