Ադրբեջանում արտասահմանյան կապիտալ ներդրումների ծավալը 2016 թվականի հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 37,9 տոկոսով նվազել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է faktxeber.com կայքը' հղում կատարելով Ադրբեջանի Պետվիճկոմին:

 

 

Պետվիճկոմի զեկույցի համաձայն' Ադրբեջանում հիշյալ ժամանակաշրջանում կատարված ներդրումների 84,3 տոկոսն արվել է Միացյալ Թագավորության, Թուրքիայի, Մալազիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի եւ Իրանի ներդրողների կողմից:

 

 

Նավթի գների անկման եւ ադրբեջանական ազգային փոխարժեքի' մանաթի երկու անգամից ավելի արժեզրկման հետեւանքով Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգանաժամի պատճառով արտասահմանցիները խուսափում են այդ երկրում ներդրումներ կատարել: