Ադրբեջանական զինուժն այս պահի դրությամբ «ՄՄ-21» Գրադ կայանքներով ու 152-մմ հրետանիով արկակոծում է Մարտակերտը: Այս մասին Մարտակերտ շրջկենտրոնից քիչ առաջ հեռախոսով հայտնել է Ստեփանակերտում գործող՝ «Արցախպրես» լրատվական գործակալության թղթակիցը:

 

Թշնամու հրետակոծությունից շրջկենտրոնում վնասվել են առաձնատներ, ծառեր, ինչպես նաև քաղաքը սնուցող գազատար խողովակներ:

 

«Բնակիչները ապաստարաններում են, ամբողջությամբ խաթարված է շրջկենտրոնի խաղաղ կյանքը, ադրբեջանական կողմն այս պահին անընդհատ հրետակոծության տակ է պահում Մարտակերտ քաղաքը»,- նշել է «Արցախպրես»-ի թղթակիցը: