Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը ցինիկության գագաթնակետն է համարել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, թե իբր ի տարբերություն հայկական կողմի իրենք «չեն կռվում կանանց և երեխաների հետ»: Այս մասին հայտարարություն է տարածել ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը:

 

Հայտարարության մեջ ասվում է. «Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարի արտահայտած այն միտքը, որ «ի տարբերություն հակառակորդի՝ մենք չենք կռվում կանանց և երեխաների հետ», թերևս, կարելի է համարել ցինիկության գագաթնակետ, մանավանդ, եթե դիտում ենք այս լուսանկարը…